ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

Այսօր հիշատակի օր է Հայաստան աշխարհում: Մեր դպրոցի ուսուցիչները, աշակերտները և ծնողները Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգի հնչյունների ներքո կատարեցին Տերունական աղոթք և մոմավառություն: Դպրոցում դասը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով երկրաշարժի զոհերի հիշատակը:

Այսօր դպրոցում տնօրեն Ս. Ադամյանի կողմից կազմակերպված «Կեղծ ահազանգ և տարհանում» ուսումնամարզական վարժանքին մասնակցեցին բոլոր աշակերտներն և ուսուցիչները: